Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պուշկինո գյուղում
25.05.2022 11:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ստեփանավանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 24-ին Լոռու մարզի Պուշկինո գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Խաչատուր Հ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: