ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
19.08.2020 17:18
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների` բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին Հրազդանի 63-ամյա մի բնակիչ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի և հրազենների փամփուշտներ ու պայթուցիկ սարք, որոնք ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: