Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Պռոշյան գյուղում
31.03.2022 13:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Էդվարդ Պ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էդվարդ Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: