Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 18-ին, ժամը 16.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-11183»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դարբնիկ գյուղի հատվածում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջեռո ԻՕ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում «ՎԱԶ -21011» ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոց թիվ 85 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին դեպի Երևան ընթանալիս իրար են բախվել «Միտսուբիշի» մակնիշի ավտոբուս և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորները շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են բուժօգնություն, իսկ 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Սևան 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 31029», «ՎԱԶ 2112», «Ֆոլքսվագեն» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 21.25-ին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզբնամասում «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Ց-300» մակնիշի ավտոմեքենային և ընկել ձորը:
Վարորդներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղում ստացել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 42 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի և Զ.Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց Ց 180» և «ՎԱԶ-210610» մակնիշի ավտոմեքենաների:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 05.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 188-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ 24-10» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան-Ադրբեջանի սահման 137-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց-Վիտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել նաև 5 ուղևոր:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: