Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ին, Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 26/24 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով որովայնի հատվածով հարվածել է ավտոմեքենայի ղեկանիվին ու մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 23.30-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի, թիվ 50 երթուղու ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ- 2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ- 2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի, ինչի արդյունքում հանդիպակաց ընթացող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ -2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Նոր Հաճնի կամուրջի սկզբնամասում, իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-33081» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: