ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.09.2015 16:23 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի և վրաերթի ենթարկել երկու երիտասարդի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և ուղևորուհին, «Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 108 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 3/15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «CFmoto» մակնիշի մոտոցիկլը Արագած լեռան «Քարի լիճ» տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում 79-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին անհայտ բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ ավտոմեքենան առանց կանգ առնելու հեռացել է նշված վայրից:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Այրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Գոգհովիտ-Հողմիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.15-ին, Կապանի Շինարարների փողոց տանող ճանապարհի ոլորաններում` Գ. Նժդեհի փողոցի թիվ 177/Ա տան դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 3 անձինք մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 128-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հենապատին և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: