1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.06.2015 16:45 ՃՏ պատահարներ

Հունիսի 2-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 2/Բ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա կին, ով հայտնել էր, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցում վայր է ընկել:
Պարզվել է, որ կնոջը Գյուլբենկյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը հունիսի 2-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 11.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 15.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին «ԲՄՎ-3» մակնիշի ավտոմեքենան սահել և շրջվել է ճանապարհի մեջտեղի կանաչապատ գոտու մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Կալինա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: