1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.05.2015 12:38 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 13-ին, ժամը 15.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 28 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, ինչից հետո ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-X5» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 00.05-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի դիմաց «Տոյոտա-Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 119 դպրոցի դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում կտրուկ արգելակել է:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ալավերդի-Հաղպատ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող ավտոգազալցակայանի մոտ իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկել ճանապարհի կողնակում կանգնած օտարեկրյա 2 քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Պիոներական և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Գյումրիի Իսահակյան փողոցի թիվ 52 տան դիմաց «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գորիս-Կապան ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված կոմպրեսատորի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 18.30-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: