ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում

20.05.2015 16:44 ՃՏ պատահարներ

Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինա և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդ քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 18.30-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է մայիսի 18-ին Երևանի Գրիբոյեդովի փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին` «Քոնդալանի առու» կոչվող հատվածում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: