1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.08.2015 17:13 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 12.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 89 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ ժամը 19.30-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 46 շենքի մոտ գտնվող անցումի վրա անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու և վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանք փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կատո» մակնիշի ամբարձիչ կռունկի:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փողոցի թիվ 13 շենքի դիմաց բախվել է «ՄՏԶ-8» մակնիշի տրակտորի:
«Տոյոտա-Քեմրի»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել 66-ամյա մի կին և հաղորդում է տվել, որ օգոստոսի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 113 հասցեի դիմաց «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի, ինչի հետևանքով ինքը մեջքի մասում ստացել է մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոստիկանություն դիմած կնոջը վրաերթի է ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: