ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պտուտակահանով սպառնացել ու բռնություն է գործադրել. Կենտրոնում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է

01.03.2018 14:12 Ավազակություն
Պտուտակահանով սպառնացել ու բռնություն է գործադրել. Կենտրոնում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է

Փետրվարի 23-ի գիշերը Արգիշտի փողոցի 11/4 շենքի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։ Փետրվարի լույս 24-ի գիշերը՝ ոստիկանություն ահազանգած կինը հրավիրվեց Կենտրոնական բաժին՝ հաղորդում տալու։ Ըստ նրա հաղորդման՝ ոմն Արթուր իր բնակարանը գնելու պատրվակով եկել է իր տուն, պտուտակահանով սպառնացել է, բռնություն գործադրել, հափշտակել է 1400 դոլար արժողությամբ բջջայինը, նաև 192․000 դրամ ու փախել։
Հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սկսեցին ձեռնարկել տարաբնույթ միջոցառումներ։ Պարզվեցին դեպքին նախորդած ու հաջորդած մի շարք հանգամանքներ։ Փետրվարի 28-ին Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվեց և հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժաին բերման ենթարկվեց 27-ամյա Նարեկ Գյոզալյանը, որը նախկինում դատապարտվել է ավազակության մեղադրանքով։ Պատժի կրումից ազատվել է նախորդ տարվա ամռանը։
Դեպքի մանրամասներին կադրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: