Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
14.03.2023 17:49
Թմրամիջոցի հայտնաբերում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 9-ին Ջերմուկի Շահումյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին թղթե երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: