ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ջերմուկի ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել է թմրանյութ և կռփազենք

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին հունվարի 26-ին: Երեկոյան ժամը վեցին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ջերմուկի Ազատամարտիկների փողոցից բերման ենթարկեցին չորս երիտասարդի` «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Երեքը Արտաշատի բնակիչ էին, մեկը` Երևանի: 27-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև կռփազենք:
Ըստ նրա` կռփազենքն էլ, մարիխուանան էլ իրենն են, իսկ թմրանյութը պատրաստել էր անցյալ տարի իր ցանած և աճեցրած կանեփի թփերից:
«Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: