Հետախուզվողը՝ Ջերմուկում
07.01.2022 13:25
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Մ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: