Աչաջուր գյուղում հետախուզվող է հայտնաբերվել
11.03.2016 14:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 10-ին, ժամը 21-ին, Աչաջուր գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արման Գ.-ն, ով մարտի 9-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: