Փամփուշտը Մոսկվա չհասավ
14.05.2016 10:32
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից ուղևոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ:
Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: