Անասնագողությունը բացահայտվեց
1961 թ. ծնված Ֆլորա Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 23-ի ժամը 20.30-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում մտել են իր անասնագոմ և գողացել 7 ոչխար ու 1 գառ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1960 թ. ծնված, նախկինում դատապարտված Վալերի Ա.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ գիշերը գողացել է 7 ոչխար և 1 գառ և իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել:
Գողացված ոչխարները մասամբ վերադարձվել են Ֆլորա Ա.-ին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: