Ի ԼՐՈՒՄՆ.-Կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 31-ին, ժամը 23-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին, ով ժամը 23.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 20.40-ին, խուզարկություն են կատարել Ա. Գալստյանի` բաժնի պահպանվող տարածքում գտնվող «Ինֆինիտի EX 35» մակնիշի ավտոմեքենայում, որի սրահից հայտնաբերվել և առգրավվել է «EKOL Special 99» տիպի գազային ատրճանակ` փամփշտատուփում 2 փամփուշտով, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակ` փամփշտանոցում 1 և փամփշտատուփում 4 փամփուշտով, ինչպես նաև 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: