Սևանա լճում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:, Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է: Պարզվել է, որ նա ժամը 20.40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. ՀՋՋ աշխատակիցների կողմից լճից դուրս է բերվել նրա դիակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: