Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանում՝ զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ
20.10.2016 10:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 6 տան մոտ հայտնաբերվել է 1956 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 292 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ):
Արթուր Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: