Հետախուզվողը հայտնաբերվեց Ջրաշեն գյուղում
11.08.2023 12:13
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 10-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հայտնաբերել և Կապանի բաժին են տեղափոխել 59-ամյա Ռոմիկ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ (Հոգեկան ներգործությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: