ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկեցին Ջրառատ գյուղից

Հունիսի 13-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 29-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է մոտ 18 գ դեղնականաչավուն սուր հոտ ունեցող, չորացված, մանրացված զանգված:
Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է իր սեփականաշնորհված հողամասում ցանել, աճեցրել իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`