Հետախուզվողին հայտնաբերեցին զբոսայգում
12.04.2016 10:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և բերման են ենթարել 1990 թ. ծնված Աննա Ս.-ին, ով ապրիլի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Աննա Ս.-ն ներկայացվել է Կենտորնականի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: