Հետախուզվողին հայտնաբերեցին Գոգավանի հսկիչ անցագրային կետում
08.04.2016 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 8.30-ին, Գոգավանի հսկիչ անցագրային կետից բերման է ենթարկվել 2015 թ. նոյեմբերի 25-ից ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1951 թ. ծնված Գեննադի Մ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: