ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց հանցանքի պահին

17.05.2016 11:02 Գողություն

Գիշերը, ժամը 02.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շիրազի փողոցի 36/1 հասցեում գործող խանութը գող է մտել:
Մեկնած օպերատիվ խումբը խանութի ներսում բռնել է 1981 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը ժամը 02.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ խանութի մուտքի դռան ապակին կոտրելով՝ մտել էր ներս և փորձել գողություն կատարել:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: