Իշխանության ներկայացուցչին վիրավորողին հայտնաբերեցին
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 319 հոդվածի մեղադրանքով /Իշխանության ներկայացուցչին վիրավորելը/:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
