Գողությունը բացահայտվեց
14.01.2016 11:39
Գողություն
Հունվարի 12-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վայք քաղաքի սննդի օբյեկտներից մեկի տարածքից գողացել են ազբեստյա 70 ծածկոց` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1989 թ. ծնված Շահեն Ղ.-ն ծածկոցները գողացել և տեղափոխել է Հորս գյուղ:
Գողոնն առգարվված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: