ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռազմամթերք՝ դպրոցի տանիքում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին,   ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք կա:  
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3  մեծ և 12  փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27  և 7,62 մմ տրամաչափի  2  փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53   փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:
Նշվածն արձանագրությամբ հանձնվել է սակրավորներին՝ տեղափոխելու և ոչնչացնելու համար:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: