ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց և պահեստային անիվ գողացողը հայտնաբերվեց

24.12.2015 10:05 Գողություն

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: