Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արտուշ Շ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
