Վարդենիսի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
24.12.2022 10:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 23-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցումհայտնաբերել և բաժին են տարել է 57-ամյա Վարդան Ե.-ին: Նա հոկտեմբերի 7-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ և 231-րդ հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: