ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
21.10.2022 13:03
Հետախուզվողի հայտնաբերում

Քրեական ոստիկանության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին, ժամը 9.50-ին, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 1984 թ. ծնված Հորիզոն Վ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 6-ից ՌԴ ՆԳՆ Տոմսկի մարզի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հորիզոն Վ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզում նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: