ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին 10 տարի անց

Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում  հայտնաբերել և  բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում:
Արմեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: