ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի, քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 5-ին, ժամը 6.45-ին, Արշալույս գյուղից բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, որը ապրիլի 7-ից ՌԴ ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: