ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
01.10.2022 11:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 33-ամյա Տիգրան Ա.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Տիգրան Ա.-ի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: