ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին Սևանի բաժին է ներկայացել 2020 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով հետախուզվող Գնել Ս.-ն:
 Առանց խափանման միջոցի:
 Գնել Ս.-ի կամավոր ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					