ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում
24.10.2022 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳ վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Մհեր Դ.-ն, որը ՌԴ Չերկեսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: