Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
18.03.2022 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Թալինի բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, որը 2021 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: