ՌԴ-ում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02.08.2014 16:30
Հայտարարվել է հետախուզում
ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Ըստ ստացված տեղեկությունների` նա ներկայումս թաքնվում է ՀՀ-ում:
Էդգար Աբգարյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` 010-56-48-21, 010-56-12-32 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: