ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ քաղաքացիություն՝ կեղծ փաստաթղթերով

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սամվել Պ.-ին, որը օգոստոսի 21-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի Պերվոուրալսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 292 հոդվածի 1-ին մասի /կեղծ փաստաթղթերի տրամադրումը, որը հանգեցրել է անօրինական ՌԴ քաղաքացիության ձեռք բերելուն/ մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: