Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության համար հետախուզվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01.09.2018 12:59
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։
Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։
Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: