ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
01.11.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 63-ամյա Հակոբ Ս.-ն, որը մայիսի 12-ից ՌԴ Սարատովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ վնասելու և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: