1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

03.06.2019 19:51 Պաշտոնական

Հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները:
Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, իրավապահ երկու կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ,ինչպես և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը:
Օրակարգում ընդգրկված «Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին» հարցի շուրջ զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը և ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը:
Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան «ՌԴ ՆԳՆ գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետի պաշտոնակատար Վլադիմիր Ագեևը և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը:
Միավորված կոլեգիայի աշխատանքային պլանը ներակայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտին ամփոփիչ ելույթներ ունեցան ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Միավորված կոլեգիայի նիստում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր: