ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի պարեկները Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21053» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ 23-ամյա վարորդը 2018 թ դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնող մարմնին: