ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
04.12.2023 12:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 3-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 42-ամյա Դավիդ Օ.-ին: Նա 2020 թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Սամարայի Դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: