ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդանում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 2019 թ. հոկտեմբերի 22-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող 36-ամյա Վարդան Ղ.-ն:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					