ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ապարանում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, Ապարան քաղաքի Գայի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 7-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Դինսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Ռազմիկ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնող մարմնին և մարզի դատախազությանը:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: