ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Մուշի բաժին
07.11.2019 13:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 37-ամյա Հովիկ Վ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: