ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Զոլաքարում
08.03.2018 15:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին, ժամը 17.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը ՌԴ Մորդովայի Հանրապետության ՆԳՆ կողմից 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2 հոդվածի (կաշառք տալ) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: