ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիր քաղաքում
08.10.2018 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 12.50-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 339 հասցեի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Վ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզի Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզման մեջ էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 1-ին մասի (կողոպուտը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: